Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սմարթֆոնները ցույց կտան՝ ինչ կամ ով է թաքնված անկյան հետևում

01:05, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
Սմարթֆոնները ցույց կտան՝ ինչ կամ ով է թաքնված անկյան հետևում

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները մշակել են ալգորիթմ, որը թույլ կտա սովորական սմարթֆոնի տեսախցիկի միջոցով պարզել՝ արդյոք ինչ-որ մեկը շարժվում է անկյունում, քանի մարդ կա այնտեղ և այլն:
     Համակարգն անկյունում տեղի ունեցածը վերծանում է՝ անալիզի ենթարկելով ստվերները: Տեխնոլոգիան կարելի է կարգավորել տարբեր ծածկույթների համար՝ սալիկներ, մանրահատակ, լինոլեում և այլն: Համակարգն աշխատում է ոչ միայն փակ տարածություններում, այլև փողոցում:
     Ապագայում այն կարող է կիրառվել անօդաչու ավտոմեքենաներում, նաև՝ ռազմական ոլորտում:

Սմարթֆոնները ցույց կտան՝ ինչ կամ ով է թաքնված անկյան հետևում
10366 | 0
Facebook