Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նյու Յորքում 100 միլիոն դոլարով աճուրդի կհանվի Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» նկարը

16:10, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
Նյու Յորքում 100 միլիոն դոլարով աճուրդի կհանվի Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» նկարը
     Նյու Յորքում նոյեմբերի 15-ին Christie’s աճուրդի տանը վաճառքի կհանվի Լեոնարդո դա Վինչիի վերջին՝ «Աշխարհի փրկիչը» նկարը: XV- XVI դդ. թվագրված նկարի նախնական գինը 100 միլիոն դոլար է:
     Հաղորդվում է, որ «Աշխարհի փրկիչը» նկարվել է «Մոնա Լիզա»-ի հետ նույն ժամանակահատվածում: Աճուրդի տան փորձագետները նշում են, որ տվյալ նկարի գոյության մասին հայտնի է եղել մասնագետներին, սակայն այն կորսված էր համարվում:
     «Աշխարհի փրկիչը» ցուցադրվել է նաև Հոնկոնգում, Սան Ֆրանցիսկոյում և Լոնդոնում:
15651 | 0
Facebook