Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քալիֆորնիայում աղետի ռեժիմ է հայտարարվել

10:40, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
Քալիֆորնիայում աղետի ռեժիմ է հայտարարվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քալիֆորնիա նահանգում աղետի ռեժիմ է հայտարարել: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
     Աղետի ռեժիմի հայտարարումը հնարավորություն կտա հրդեհի դեմ պայքարի ու դրա հետևանքների վերացման համար միջոցներ տրամադրել պետակա և տեղական կառավարման մարմիններին:
     Ըստ վերջին տվյալների՝ նահանգում հրդեհների հետևանքով զոհվել է 17 մարդ: Ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է:
     Հրդեհների պատճառով ոչնչացել է ավելի քան 2 հազար տուն ու շինություն: Տարհանվածների թիվը գերազանցում է 20 հազարը: Մինչ այժմ հրդեհի 17 օջախ չի հաջողվել մարել:

9730 | 0
Facebook