Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկական բանտում ընդվզման հետևանքով 13 մարդ է զոհվել

09:50, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
Մեքսիկական բանտում ընդվզման հետևանքով 13 մարդ է զոհվել

Մեքսիկայի Կադերեյտա քաղաքի բանտում տեղի ունեցած ընդվզման հետևանքով 13 մարդ է զոհվել: 8 բանտարկյալ այժմ գտնվում է ծանր վիճակում, ուստի՝ զոհերի թիվը կարող է ավելանալ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ընդվզում սկսած բանտարկյալները պատանդ են վերցրել անվտանգության ծառայության 3 աշխատակցի, ինչից հետո իշխանությունները տևական ժամանակ բանակցել են նրանց ազատ արձակելու շուրջ:

Բանակցություններն ապարդյուն են անցել: Դրանից հետո որոշվել է գրոհ սկսել ու ընդվզողների դեմ զենք կիրառել:

Հայտնի է, որ ընդվզման պատճառը բանտի ներսում թշնամական հարաբերությունների մեջ գտնվող հանցախմբերի պայքարն է: Այժմ իրավիճակը իրավապահների վերահսկողության տակ է:

8773 | 0
Facebook