Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՎիվաՍել-ՄՏՍ. «Samsung Galaxy Note 8»-ի գնորդները կստանան գեղեցիկ հեռախոսահամար՝ անվճար

13:05, երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2017 թ.
ՎիվաՍել-ՄՏՍ. «Samsung Galaxy Note 8»-ի գնորդները կստանան գեղեցիկ հեռախոսահամար՝ անվճար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իր սպասարկման կենտրոններում առաջարկվող բջջային սարքերի հարուստ տեսականին մոտ մեկ ամիս առաջ համալրվել է ևս մեկ նորույթով՝ հարմարավետ ու որակյալ «Samsung Galaxy Note 8» սմարթֆոնով: Այժմ՝ այս նորարարական սմարթֆոնի գնորդներին նաև սպասվում է հաճելի անակնկալ:
     Այսպես՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում «Samsung Galaxy Note 8» սմարթֆոն գնելու դեպքում կտրամադրվի գեղեցիկ («ոսկե») հեռախոսահամար՝ անվճար:
     Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Նորություններին մշտապես ծանոթ լինելու համար հարկավոր է միանալ Ֆեյսբուքում:

7200 | 0
Facebook