Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սարգսյան-Կարապետյան-Ալեքսանյան լարվածությունն աճում է

19:10, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2017 թ.
Սարգսյան-Կարապետյան-Ալեքսանյան լարվածությունն աճում է
     Խոշոր նեկրող Սամվել Ալեքսանյանը դարձել է թիրախ՝ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան լարված հարաբերությունների համատեքստում: Ասում են՝ մի շարք ապրանքատեսակների թանկացումը ՀՀ-ում նպաստել է, որ կառավարությունը կարողանա բյուջեի մուտքեր ապահովել: Ի տարբերություն վարչապետի, որին գոհացնում են մուտքերը, բարկացած է Սերժ Սարգսյանը, քանի որ հասարակության դժգոհությունն ուղղված է հենց նրան: Լուրերի համաձայն՝ ՀՀ նախագահը լուրջ խոսակցություն է ունեցել Ալեքսանյանի հետ, ու դա էր պատճառը, որ, բարդ իրավիճակում հայտնված պատգամավորը, «Երևան սիթի»-ում գնաճի մասին լրագրողների հարցերին օրեր առաջ այդպիսի զայրույթով պատասխանեց:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
33583 | 8
Facebook