Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը դարձյալ մեղադրել է Իրանին Կիմ Չեն Ինին ֆինանսավորելու համար

11:50, կիրակի, 08 հոկտեմբերի, 2017 թ.
Թրամփը դարձյալ մեղադրել է Իրանին Կիմ Չեն Ինին ֆինանսավորելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափը ենթադրում է, որ Իրանը ֆինանսավորում է ԿԺԴՀ-ին, առևտուր է անում այդ երկրի հետ, նաև խախտում է միջուկային գոծարքի դրույթները: Այս մասին Թրամփը խոսել է TBN լրատվականի հետ զրույցում:
     «Դուք կտեսնենք, թե ինչ կանեմ ես տեսանելի ապագայում,- հայտարարել է Թրամփը՝ նկատի ունենալով այն, թե արդյոք ԱՄՆ-ը կշարունակի իրագործել համատեղ գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունները:- Կարող եմ ասել, որ Իրանը վատ խաղացող է, ու նրա հետ մենք վարվելու եմ համապատասխան կերպ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ գալիք շաբաթ ԱՄՆ-ը կհայտարարի Իրանի հետ միջուկային գործարքի ծրագրից դուրս գալու մասին: The Washington Post-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը փաստացիորեն կհրաժարվի այդ գործարքից՝ հայտարարելով, որ դրանք չեն բխում Միացյալ Նահանգների շահերից:

4699 | 2
Facebook