Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փորձագետները մատնանշել են Երրորդ համաշխարհային պատերազմի հավանական պատճառը

16:15, շաբաթ, 07 հոկտեմբերի, 2017 թ.
Փորձագետները մատնանշել են Երրորդ համաշխարհային պատերազմի հավանական պատճառը
     Ամերիկյան RAND Corporation վերլուծական կենտրոնը հայտարարել է, որ գերձայնային հրթիռների տարածումը կարող է խոշոր հակամարտության հանգեցնել և Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ: Փորձագետների զեկույցին ուշադրություն է դարձրել Motherboard-ը:
     Հետազոտության մեջ նշվում է, որ գերձայնային հրթիռները կարող են ժամում ավելի քան 5 հազար կմ արագություն զարգացնել: Գերձայնային զենքի վրա աշխատում են ԱՄՆ-ն, Չինաստանն ու Ռուսաստանը, հետաքրքրված են Եվրոպայում, Ճապոնիայում, Ավստրալիայում և Հնդկաստանում:
     RAND Corporation-ը վերոնշյալ առաջին 3 երկրներին առաջարկում է գերձայնային զենքը չտարածելու մասին համաձայնագիր ստորագրել:
19294 | 1
Facebook