Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թիլերսոնին կարող է փոխարինել ԿՀՎ-ի ղեկավարը. ԶԼՄ-ներ

15:45, շաբաթ, 07 հոկտեմբերի, 2017 թ.
Թիլերսոնին կարող է փոխարինել ԿՀՎ-ի ղեկավարը. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) ղեկավար Մայք Փոմփեոն կարող է փոխարինել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, եթե վերջինս հրաժարական տա:
     Այս մասին հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշտական շփման մեջ է ԿՀՎ ղեկավարի հետ և քննարկում է մի շարք խնդիրներ՝ ներառյալ ներգաղթային քաղաքականությունն ու Կոնգրեսի ընդդիմադիր քաղաքական գործիչներին:
     Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփի և Թիլերսոնի հարաբերությունները սրվել են:

8749 | 2
Facebook