Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կենտրոնական Ամերիկայում «Նեյթ» փոթորկի հետևանքով 22 մարդ է զոհվել

12:25, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Կենտրոնական Ամերիկայում «Նեյթ» փոթորկի հետևանքով 22 մարդ է զոհվել

Նիկարագուայում և Կոստա Ռիկայում «Նեյթ» արևադարձային փոթորկի զոհ է դարձել առնվազն 22 մարդ, փոխանցում է Fox News հեռուստաալիքը: Ինչպես հայտնել է Նիկարագուայի փոխնախագահ Ռոզարիո Մուրիլոն՝ զոհվել է առնվազն 15 մարդ:
     Կոստա Ռիկայի նախագահ Գիլերմո Սոլիսը հայտնել է 7 զոհի մասին: Համաձայն նրա հայտարարության՝ ևս 15 մարդ անհետ կորած է համարվում:
     Բացի այդ, հաղորդվում է, որ փոթորկի պատճառով ավելի քան 5 հազար բնակիչ է տարհանվել: Փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնի տեղեկություններով՝ այժմ «Նեյթ» փոթորիկը գտնվում է Հոնդուրասի Պուերտո Լեմպիր քաղաքից մոտ 72 կմ և Մեքսիկայի Կոզունել քաղաքից մոտ 627 կմ հեռավորության վրա:
     Ըստ ամերիկացի օդերևութաբանների՝ «Նեյթ» փոթորկում քամու արագությունը կազմում է ժամում 64 կմ: Այն մոտ օրերս պետք է մոտենա Լուիզիանային: Փոթորիկը հասել է վտանգի առաջին մակարդակին:

11120 | 0
Facebook