ԱՄՆ-ն որոշել է հրաժարվել Պարսից ծոցի երկրների հետ մի քանի զորավարժություններից Կատարի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, փոխանցում է Associated Press-ը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի կենտրոնական ռազմական հրամանատարության ներկայացուցիչ Ջոն Թոմասը:
«Մենք հրաժարվում ենք մի քանի զորավարժություններից՝ հաշվի առնելով տարածաշրջանային ընդհանուր շահերը»,- գործակալությունը մեջբերում է Ջոն Թոմասի խոսքը:
Հիշեցնենք, որ հունիսին արաբական մի շարք երկրներ խզեցին Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ Կատարի իշխանություններին մեղադրելով ահաբեկչական խմբավորումների սատարելու համար: