Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոհանձնաժողովը 250 միլիոն եվրոյի տուգանք է նշանակել Amazon-ին

17:20, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2017 թ.
Եվրոհանձնաժողովը 250 միլիոն եվրոյի տուգանք է նշանակել Amazon-ին

Եվրոպական միությունն աշխարհի խոշորագույն առցանց խանութին՝ Amazon-ին, պարտավորեցրել է Լյուքսեմբուրգին վճարել 250 միլիոն եվրոյի հասնող հարկը: Ինչպես հայտնում է Reuters-ը, Եվրոհանձնաժողովը վստահ է, որ 2003-ից ի վեր ընկերությունն անարդարացի հարկային արտոնություն է ստացել:
     «Լյուքսեմբուրգն Amazon-ին անօրինական հարկային արտնություն է տրամադրել, արդյունքում ընկերության եկամուտների մոտ երեք չորրորդ մասը չի հարկվել»,- հայտարարել է մրցակցության հարցերով եվրոհանձնակատարը:
     Կառույցը հայտարարել է, որ չվճարված հարկերի վերջնական չափը պետք է հաշվարկեն Լյուքսեմբուրգի իշխանությունները:

10929 | 0
Facebook