Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Honda-ն ներկայացրել է փրկարար-ռոբոտի

01:10, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Honda-ն ներկայացրել է փրկարար-ռոբոտի

Honda ընկերությունը ներկայացրել է E2-DR ռոբոտի նախատիպը, որը նախատեսված է աղետի գոտիներում փրկարարական աշխատանքներ տանելու նպատակով: Այս մասին հայտնում է IEEE Spectrum-ը:

Ռոբոտը կարող է մագլցել ուղղահայաց աստիճանավանդակով, անցնել մինչև 30 սմ լայնությամբ նեղ անցքերով, քայլել հատակի խողովակների ու փլված կոնստրուկցիաների վրայով:

Honda-ն ներկայացրել է փրկարար-ռոբոտի
Honda-ն ներկայացրել է փրկարար-ռոբոտի
E2-DR-ի հասակը 1,68 մ է, քաշը՝ 85 կգ: Ունի լիթիում-իոնային մարտկոց՝ 1000 Վտժ հզորությամբ, որը թույլ է տալիս աշխատել 90 րոպե:
     Բարդ առաջադրանք կատարելու համար այն կարող է նաև տեղաշարժվել չորեքթաթ: Երկու ոտքերով տեղաշարժվում է 4 կմ/ժ արագությամբ, չորեքթաթ՝ 2կմ/ժ:
Honda-ն ներկայացրել է փրկարար-ռոբոտի

     Ռոբոտի գլխում տեղակայված են լազերային 2 Hokuyo հեռաչափեր, լուսադիոդային մոնոկուլյար լուսարձակով տեսախցիկ և ստերեոտեսախցիկ՝ ինֆրակարմիր պրոյեկտորով: Բացի այդ, դրա ձեռքերը ևս ունեն մեկական տեսախցիկներ ու եռակոորդինատ տվիչներ:
Honda-ն ներկայացրել է փրկարար-ռոբոտի
Honda-ն ներկայացրել է փրկարար-ռոբոտի

10846 | 1
Facebook