Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կատալոնիան հնարավոր է՝ զրկվի ինքնավարության կարգավիճակից». Իսպանիայի արդարադատության նախարար

19:05, երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2017 թ.
«Կատալոնիան հնարավոր է՝ զրկվի ինքնավարության կարգավիճակից». Իսպանիայի արդարադատության նախարար

Իսպանիայի արդարադատության նախարար Ռաֆայել Կատալան հայտարարել է, որ Մադրիդը հնարավոր է օգտագործի սահմանադրական նորմերը Կատալոնիայի ինքնավարության իրավունքը ժամանակավորապես դադարեցնելու համար, եթե շրջանի իշխանությունները հայտարարեն անկախության մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Նրա խոսքերով՝ համաձայն Իսպանիայի սահմանադրության 155-րդ հոդվածի, երկրի իշխանությունները կարող են ժամանակավորապես չեղարկել շրջանի ինքնավարության իրավունքը:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը կարծիք էր հայտնել, որ Իսպանիան կարող է կասեցնել կատալոնիայի ինքնավարությունը:
     Կատալոնիայի անկախության hանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին և ուղեկցվել է իրավապահ մարմինների հետ հանրաքվեի խաղաղ մասնակիցների բախումներով, որոնց ընթացքում վիրավորվել է հանրաքվեի 844 մասնակից և 33 ոստիկան: Մադրիդը, ինչպես նաև Եվրոհանձնաժողովը չեն ճանաչում հանրաքվեի օրինականությունը:

6777 | 0
Facebook