Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիան արտաքսում է Հյուսիսային Կորեայի դեսպանին

14:20, կիրակի, 01 հոկտեմբերի, 2017 թ.
Իտալիան արտաքսում է Հյուսիսային Կորեայի դեսպանին
     Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն հայտարարել է, որ երկրի իշխանությունները Հյուսիսային Կորեայի դեսպանին արտաքսելու որոշում են ընդունել: Այս մասին նա հայտնել է La Repubblica լրատվականի հետ զրույցում:
     «Մենք լուրջ որոշում ենք ընդունել՝ ընդհատել Հյուսիսային Կորեայի դեսպանի հավատարմագրման ընթացակարգը: Նա պետք է Իտալիան լքի»,- ասել է Ալֆանոն: Նա «քաջալերող» է համարել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ Նահանգները Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների համար հնարավորություններ է փնտրում:
9291 | 1
Facebook