Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նոր գիտարշավ դեպի կորուսյալ աշխարհամաս. ինչ է այն բացահայտել

19:05, կիրակի, 01 հոկտեմբերի, 2017 թ.
Նոր գիտարշավ դեպի կորուսյալ աշխարհամաս. ինչ է այն բացահայտել

Գիտնականների միջազգային խումբը գիտարշավ է նախաձեռնել դեպի ենթադրյալ մայրցամաք՝ Զելանդիա: Ի թիվս այլնի, նրանք հայտնաբերել են քարացուկներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ «աշխարհամասը» միշտ չէ, որ գտնվել է ջրի տակ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2017 թվականի սկզբին նորզելանդացի, նորկալեդոնցի և ավստրիացի երկրաբաններն առաջ էին քաշել մի վարկած, ըստ որի՝ Զելանդիան առանձին աշխարհամաս է:
     Դրա տարածքը կազմում է 4,9 միլիոն քառակուսի կմ, բայց այն 94%-ով գտնվում է Խաղաղ օվկիանոսի ջրերի տակ: Այս վարկածի օգտին է խոսում այն հանգամանքը, որ Զելանդիայի երկրակեղևն ավելի նման է աշխարհամասայինի, քան օվկիանոսայինի:
     Նոր գիտափորձի անդամները, ելնելով իրենց հավաքած նյութերի վերլուծություններից, ենթադրում են, որ այս տարածքները ջրի տակ են անցել 80 միլիոն տարի առաջ, երբ պոկվել է Ավստրալիայից ու Անտարկտիդայից:

23673 | 0
Facebook