Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն չի ճանաչում Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի արդյունքները. Թիլերսոն

12:25, շաբաթ, 30 սեպտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն չի ճանաչում Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի արդյունքները. Թիլերսոն

ԱՄՆ-ն չի ճանաչում Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի արդյունքները և Բաղդադին ու Էրբիլին կոչ է անում դադարեցնել «փոխադարձ գործողություններով սպառնալիքները»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ Վաշինգթոնը շարունակում է սատարել Իրաքի միասնությանը:
     «Միացյալ Նահանգները չեն ճանաչում Քուրդիստանի միակողմանի հանրաքվեն: Քվեարկությունն ու դրա արդյունքները օրինական չեն, և մենք շարունակում ենք սատարել միասնական, դաշնային, ժողովրդավարական և բարգավաճող Իրաքին»,- խոստացել է Թիլերսոնը:
     Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության մասին հանրաքվե էր անցկացվել, որին կողմ էր քվեարկել 91,83%-ը, դեմ՝ 8,17%-ը:

8951 | 8
Facebook