Playboy-ի հիմնադիր
Հյու Հեֆների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, թե ինչից է մահացել գործարարը: Նրանց խոսքով՝ նա չի կարողացել հաղթահարել մահվանից մի քանի շաբաթ առաջ առաջացած վարակը, հայտնում է TMZ-ը:
Հայտնի է, որ Հեֆների մոտ 80 տարեկանում մեջքի հետ կապված խնդիրներ են առաջացել:
Դրանից հետո նա հազվադեպ է հայտնվել հանրության առջև: Վերջին անգամ գործարարը ներկա է գտնվել անցած տարի հերթական տարվա աղջկա պարգևատրմանը նվիրված երեկույթին:
Նա օրվա մեծ մասը տանն էր անցկացնում, նրա մտերիմների խոսքով՝ գործարարը բառացիորեն գամված էր անկողնուն: «Հեֆների մտերիմներից շատերն արդեն այդ ժամանակ համակերպվել էին անխուսափելի մահվան հետ»,- հայտնել է աղբյուրը: