Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Playboy-ի հիմնադրի երիտասարդ կինն առանց ժառանգության է մնացել

18:15, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2017 թ.
Playboy-ի հիմնադրի երիտասարդ կինն առանց ժառանգության է մնացել
     Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների կինը՝ 31-ամյա Քրիսթալ Հարիսը, չի ժառանգի իր մահացած ամուսնու ժառանգությունը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
     Նշվում է, որ ամուսնությունից առաջ Հեֆները Հարիսի հետ բավականին կոշտ պայմաններով ամուսնական պայմանագիր է ստորագրել: Բացի այդ, նրա անունը նշված չի եղել Հեֆների կտակի մեջ:
     Գործարարի կարողությունը կանցնի նրա երեխաներին՝ Քրիսթիին, Դևիդին, Մարսթոնին և Քուփերին, ինչպես նաև՝ ևս մի մաս կփոխանցվի Հարավային Քարոլինայի համալսարանին և մի քանի բարեգործական կազմակերպություններին:
     Հեֆներն ու Հարիսն ամուսնացել էին 2012թ. Լոս Անջելեսում: Playboy-ի հիմնադիրը նշել էր, որ իրեն չի խանգարում 60 տարվա տարբերությունն ու պատրաստ է նրա հետ ապրել մինչ մահ: Հարիսը նրա երրորդ կինն էր:
26443 | 0
Facebook