Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Իրաքում հայտնաբերվել է մոտ երկուհազարամյա կորուսյալ քաղաք

00:05, երեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2017 թ.
Իրաքում հայտնաբերվել է մոտ երկուհազարամյա կորուսյալ քաղաք

Հնագույն մի քաղաք, որ ենթադրաբար կառուցվել է Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներում, հայտնաբերվել է Իրաքյան Քուրդիստանի տարածքում՝ Սուլեյմանիա նահանգում, բրիտանացի գիտնականների կողմից:
     Հնագետներն այն անվանել են Քալաթքա Դարբանդ: Այն ունի պարիսպների հետքեր: Թեև քաղաքի հիմնադրման ստույգ ժամանակը դեռ հայտնի չէ, հնագետները կարծում են, որ այն հիմնվել է, երբ Ալեքսանդր Մեծն արշավել է պարսից շահ Դարեհ 3-րդի վրա:
     Բնակավայրը գտնվել է առևտրային ուղու վրա, որով գինի են հասցրել բանակի համար:
     Քաղաքը հայտնաբերվել է դեռևս 1960-ականներին օդից արված և մինչև 1990-ականներն արգելքի տակ մնացած լուսանկարների շնորհիվ:

Իրաքում հայտնաբերվել է մոտ երկուհազարամյա կորուսյալ քաղաք
Իրաքում հայտնաբերվել է մոտ երկուհազարամյա կորուսյալ քաղաք

     Պեղումների վայրում մասնագետները հայտնաբերել են խոշոր շինությունների բազմաթիվ հիմքեր: Այդ շինությունները կիրառվել են գինու և յուղի արտադրության համար: Հայտնաբերված քանդակների շարքում կան Պերսեփոնեի ու Ադոնիսի քանդակները, որոնք թվագրվել են Ք. ա. 2-րդ-1-ին դարերով:
Իրաքում հայտնաբերվել է մոտ երկուհազարամյա կորուսյալ քաղաք
Իրաքում հայտնաբերվել է մոտ երկուհազարամյա կորուսյալ քաղաք

     Գտնվել է նաև պարթև թագավոր Օրոդ 2-րդի (57-37 թթ. Ք. ա.) պատկերով մետաղադրամ: Սրանք վկայում են, որ քաղաքում կյանքը եռացել է նաև Մակեդոնացու մահից հետո:
     Հայտնաբերված քաղաքի տարածքում պեղումները կշարունակվեն մինչև 2020 թվականը:

12188 | 0
Facebook