Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Levi's-ն ու Google-ը «խելացի» բաճկոն են թողարկում

02:05, չորեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2017 թ.
Levi's-ն ու Google-ը «խելացի» բաճկոն են թողարկում

Levi's հագուստ արտադրողը Google-ի կազմում ներառված Advanced Technology and Projects (ATAP) նորարարական մշակումների բաժնի մասնակցությամբ թողարկում է զանգերի, նավիգացիայի, հաղորդագրությունների և երաժշտության գործառույթներով «խելացի» բաճկոնը:
     Commuter Trucker Jacket նորույթը կթողարկվի սեպտեմբերի 27-ին: Այն սովորական ջինսե բաճկոնի տեսք ունի: Բաճկոնի թևքին ամրացված սարքը կապ է հաստատում iPhone 6-ի և Apple սմարթֆոնների վաղ մոդելների հետ:
    

Levi's-ն ու Google-ը «խելացի» բաճկոն են թողարկում
Levi's-ն ու Google-ը «խելացի» բաճկոն են թողարկում

     Բաճկոնը կարելի է լվանալ լվացքի մեքենայի մեջ, սակայն Bluetooth-ով «գրպանը» պետք է նախապես հանել:
     Նորույթը նախատեսված է քաղաքում բնակվողների, լուսանկարիչների, հեծանվորդների և այլ էնտուզիաստների համար: Levi's-ի օնլայն խանութում այն կարելի է ձեռք բերել հոկտեմբերի 2-ից, արժեքը 350 դոլար է:

Levi's-ն ու Google-ը «խելացի» բաճկոն են թողարկում
41499 | 0
Facebook