Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի դպրոցներում ուսուցումը կիրականացվի միայն ազգային լեզվով

22:05, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ուկրաինայի դպրոցներում ուսուցումը կիրականացվի միայն ազգային լեզվով

2020 թ. սեպտեմբերի 1-ից Ուկրաինայի դպրոցներում ուսուցումը կիրականացվի միայն ազգային լեզվով: Սրանում է կայանում «Կրթության մասին» օրենքի ողջ էությունը, որ նախօրեին ստորագրել էր նախագահ Պորոշենկոն:
     Անցումային ժամանակաշրջանում 2018-ի սեպտեմբերից ազգային փոքրամասնությունների լեզուները կդասավանդվեն մանկական նախադպրոցական հաստատություններում և ցածր դասարաններում: 5-րդ դասարանից սկսած՝ դասավանդումը թույլատրվելու է բացառապես ուկրաիներենով: Թույլատրվում է մի քանի առարկաների դասավանդումը ԵՄ անդամ հանդիսացող երկրների լեզուներով:
     Հարկ է նշել, որ ռուսներն Ուկրաինայի՝ թվաքանակով 2-րդ էթնիկ խումբն են, ովքեր 2001-ի մարդահամարի տվյալներով կազմում են երկրի ողջ բնակչության 17%-ը:
     Ռուսաստանն արդեն արձագանքել է այս որոշմանը՝ հայտարարելով, թե դրա նպատակն Ուկրաինայում ապրող միլիոնավոր ռուսների շահերն առավելագույնս նսեմացնելն է:

11388 | 0
Facebook