Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մեքսիկայի բնիկները «Կոկա Կոլա»-ի պատճառով կանգնել են հումանիտար աղետի առաջ

23:10, կիրակի, 08 հոկտեմբերի, 2017 թ.
Մեքսիկայի բնիկները «Կոկա Կոլա»-ի պատճառով կանգնել են հումանիտար աղետի առաջ

Հնդկացիական Սան Ֆելիպե Էկատեպեկ բնակավայրում, որը գտնվում է Մեքսիկայի Չյապաս նահանգում, գրեթե ջուր չի մնացել, հայտնում է Salon-ը:

Վերջին 4 տարվա ընթացքում ցամաքել են գրեթե բոլոր ջրհորները, մարդիկ ստիպված ժամերով քայլում են ջրին հասնելու համար, կամ էլ այն ստիպված են լինում գնել:

Պատճառն այն է, որ Սան Ֆելիպեի և Սան Քրիստոաբելի միջև է գտնվում «Կոկա Կոլա»-ի գործարանը, որը պատկանում է մեքսիկական FEMSA ընկերությանը: Անցյալ տարվա հաշվարկներով՝ գործարանն ամեն տարի ծախսել է օրական 1,08 միլիոն լ ջուր: Այնինչ Սան Ֆելիպե Էկատեկը միայն մեկն է մեքսիկական քաղաքներից, որտեղ ջրի արտադրական կարիքներն առավել վեր են դասվում բնակչության կարիքներից: Բնապահպանները հայտարարել են, որ դա մոտ ապագայում կհանգեցնի ծանր համաճարակաբանական հետևանքների:

Լղոզված օրենքների և բիզնեսի ու քաղաքականության սերտաճման պատճառով մեքսիկական Femsa ընկերությունը դարձել է աշխարհում «Կոկա-Կոլա»-ի հիմնական արտադրողը: Այսպես, Վիսենտե Ֆոքսն, ով 2000-ին ընտրվել էր Մեքսիկայի նախագահ, մինչ այդ զբաղեցնում էր Coca-Cola FEMSA Mexico-ի ղեկավարի պաշտոնը:

Համաձայն հաշվարկների՝ ընկերությունը տարեկան ծախսում է 56,9 միլիարդ լ ջուր ամբողջ Լատինական Ամերիկայի տարածքում: Միայն Մեքսիկայում այն ունի ջրօգտագործման 40 թույլտվություն:

Պատահական չէ, որ այժմ ակտիվիստներն ու իրավապաշտպանները մեղադրում են «Կոկա Կոլա»-ին» հումանիտար աղետ առաջացնելու համար: Ջրի սահմանափակ քանակն այժմ դարձել է Մեքսիկայի բնիկ ժողովրդի հիվանդությունների մեծ մասի պատճառը: Երեխաների մոտ ի հայտ են գալիս աղեստամոքսային խանգարումներ, ինչի հետևանքով նրանց մեծ մասը թերհաս է: Ստացվում է, որ հնդկացիներն են հատուցում այն բանի համար, որ աշխարհն ունենա «Կոկա Կոլա»-ի անսպառ քանակություն, գրում է աղբյուրը:

58102 | 0
Facebook