Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնաբերվել է Հիտլերի՝ միջուկային ռումբի ստեղծման համար նախատեսված գաղտնի կենտրոնը

01:05, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2017 թ.
Հայտնաբերվել է Հիտլերի՝ միջուկային ռումբի ստեղծման համար նախատեսված գաղտնի կենտրոնը

Գերմանացի գանձ որոնողն Օրանիենբուրգ քաղաքի մոտակայքում իր է հայտնաբերել, որն, ամենայն հավանականությամբ, նացիստների միջուկային ռումբի բաղադրիչ է: Սիրողական հնագետի կարծիքով՝ ռադիոակտիվ մետաղի մասն ապացույց է, որ գոյություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների գաղտնի հետազոտական կենտրոն, որտեղ զբաղվել են ատոմային ռումբի մշակմամբ: Այս մասին գրում է The Independent-ը:
     Պարբերականը նշում է, որ 64-ամյա Բերնդ Թալմանն այդ իրը հայտնաբերել է մետաղորսիչի օգնությամբ: Տղամարդն այն տուն է տարել, որից հետո հայտնել իր գտածոյի մասին:
     Ոստիկանությունը պարզել է, որ մետաղը ճառագայթում է և հարևան տներից 15 մարդու է տարհանել: Իրը տեղադրվել է տարրայի մեջ և ուսումնասիրվում է ռադիացիոն անվտանգության մասնագետների կողմից:
     64-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել ռադիոակտիվ նյութն անօրինական պահելու համար: Տղամարդը հրաժարվել է հայտնել, թե կոնկրետ որտեղ է հայտնաբերել այն:

10915 | 0
Facebook