Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը պարտվել է Սենատի ընտրություններում

11:20, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը պարտվել է Սենատի ընտրություններում

Ֆրանսիայի Սենատի մասնակի ընտրությունների արդյունքում երկրի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունը պարտություն է կրել: Ընտրություններում հաղթանակ է տարել Հանրապետական կուսակցությունը: Այս կուսակցության թեկնածուները նախկին 142 մանդատի փոխարեն 159 մանդատ են ստացել:
     «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունը, որ 29 մանդատ ստանալու հույս ուներ, Սենատում ընդամենը 27 տեղ կունենա:
     Նշենք սակայն, որ Ֆրանսիայի Սենատը ի տարբերություն խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի, օրենքների ընդունման ժամանակ մեծ կշիռ չունի: Այս հարցում վերջին խոսքը պատկանում է Ազգային ժողովին, որտեղ Մակրոնի կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է կազմում:

17743 | 0
Facebook