UFC նախկին բացարձակ չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին որոշել է տեղափոխվել ռեսթլինգ։ Նա իր նորամուտի մենամարտը կանցկացնի նոյեմբերի 17-ին՝ «World Wrestling Entertainment (WWE) Survivor series» շոուի շրջանակներում։ Մենամարտը կայանալու է 4-ը 4-ի ձևաչափով։ Ռոուզին հանդես կգա MMA կին-մարտիկներ Շեյնա Բազլերի, Ջեսամին Դյուքի և Մարինա Շաֆիրի հետ։ Նրանց մրցակցուհիները կլինեն Շարլոթ Ֆլերը, Սաշա Բենքսը, Բեյլեր և Բեքի Լինչերը։