Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Շան՝ միզելու յուրահատուկ ձևը դարձել է համացանցի ուշադրության առարկան

02:05, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Շան՝ միզելու յուրահատուկ ձևը դարձել է համացանցի ուշադրության առարկան

Թեև Օգի անունով այս շունը մնացածներից չի տարբերվում, այնուամենայնիվ, նա ունի մի առանձնահատկություն: Միզելու ժամանակ նա կանգնում է առջևի ոտքերի վրա, անգամ քայլում է այդ վիճակում: Սա շատ տպավորիչ է, եթե հաշվի առնենք, որ Օգիի մարմինը բավականին երկար է, իսկ այս հնարքը նա սովորել է ինքնուրույն ու կիրառում է առանց որևէ հրահանգի:

Շան այս տարօրինակ սովորությունը համացանցում լայն արձագանք է գտել: Իսկ գիտնական-շնագետները բացատրել են, որ այս սովորությունն ունեն նաև այլ շներ: Նրանց կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ շները բնազդաբար ձգտում են տարածքը նշել ավելի բարձրից, քան մյուս շները:

Շան՝ միզելու յուրահատուկ հնարքը դարձել է համացանցի ուշադրության առարկան
12254 | 0
Facebook