Ճամայկայում 117 տարեկանում մահացել է Երկիր մոլորակի ամենածեր բնակչուհին՝ Վայոլեթ Մոսե-Բրաունը: Այս մասին թվիթերյան իր էջում հրապարակում է կատարել Ճամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսը:
Ճամայկայում մահացել է աշխարհի ամենածեր բնակչուհին
Վայոլեթ Մոսե-Բրաունը մոլորակի ամենատարեց բնակչուհու տիտղոսը կրում է 2017-ի ապրիլի 15-ից՝ իտալուհի
Էմմա Մորանոյի մահից հետո: Վայոլեթը ծնվել է 1900թ. մարտի 10-ին: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է, որ չի ուտում խոզի և հավի միս, ինչպես նաև հրաժարվում է ռոմ խմելուց:
Այժմ մեր մոլորակի ամենատարեց բնակչուհին է համարվում ճապոնուհի Նաբի Տաձիման, ով ծնվել է 1900թ. օգոստոսի 4-ին: