Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

14:10, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի դեմ ֆինանսական և վիզային պատժամիջոցների ընդլայնման մասին: Ցանկում են ներառված 11 ընկերություններ և ֆիզիկական անձինք, որոնք, ինչպես նշվում է, նպաստել են ԱՄՆ-ի և այլ երկրների դեմ թշնամական գործունեությանը:
     Բացի իրանական ընկերություններից՝ ցուցակում են հայտնվել նաև ուկրաինական Khors և Dart ավիաընկերությունները: ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ ուկրաինական ավիափոխադրողներն աջակցություն են ցուցաբերել իրանական Caspian Air և իրաքյան Al-Naser Airlines ավիաընկերություններին, որոնք ևս հայտնվել են պատժամիջոցային ցուցակում:
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իր վարչակազմը կարող է վերանայել միջուկային գործարքի պայմանները, որի ստորագրման արդյունքում Իրանի դեմ պատժամիջոցների մեծ մասը հանվեցին:

8731 | 0
Facebook