Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեայի նախագահն սպառնացել է ոչնչացնել Հյուսիսային Կորեան

11:10, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
Հարավային Կորեայի նախագահն սպառնացել է ոչնչացնել Հյուսիսային Կորեան

Հարավային Կորեայի նախագահը Մուն Չժե Ինը Սեուլում տեղի ունեցած ազգային անվտանգության խորհրդի նիստում սպառնացել է ոչնչացնել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը:

Հարավկորեացի առաջնորդը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի հետ հետագա բանակցություններն անհնարին է համարում:

Մուն Չժե Ինը նշել է, որ այն դեպքում, եթե Հյուսիսային Կորեան սադրիչ քայլեր ձեռնարկի իրենց կամ իրենց դաշնակից ԱՄՆ-ի դեմ, իրենք ունեն բոլոր հնարավոր միջոցները «ոչնչացնելու Հյուսիսն այնպես, որ նա երբեք ուշքի չգա»:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան այսօր հերթական բալիստիկ հրթիռն է արձակել Ճապոնիայի վրայով: Այն անցել է Հոկայդո կղզին ու ընկել ծովը:

9138 | 0
Facebook