Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեկ տարվա մեջ չենք կարող բոլորի խնդիրներն ու սպասումները բավարարել». Կարեն Կարապետյան

17:40, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
«Մեկ տարվա մեջ չենք կարող բոլորի խնդիրներն ու սպասումները բավարարել». Կարեն Կարապետյան
     «Ձեր պաշտոնավարման մեկ տարվա ընթացում ՀՀ քաղաքացու վիճակը որքանո՞վ է փոխվել, գո՞հ եք արդյունքներից»,- դիմելով Կարեն Կարապետյանին՝ հարցրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Վարչապետն անդրադարձավ այսօր ներկայացված հաշվետվությանն ու ասաց, որ այս պահին ներկայացրել են 3-4 նախարարության ցուցանիշները: «Մակրոտնտեսական ցուցանիշներն ենք ներկայացրել, որոնք, ոչ մեր գնահատականներով, թե տարածաշրջանում, թե ԱՊՀ-ում, թե ԵՏՄ-ում, լավագույնն են: Բայց սա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծել ենք: Պրակտիկորեն չունենք քաղաքացի, որ չի ուզում բարելավել իր կյանքի որակը: Մեկ տարվա մեջ չենք կարող բոլորի խնդիրներն ու սպասումները բավարարել: Ընթացքը դրական է: Կա՞ն ծրագրեր, որոնց տեմպից դժգոհ ենք ու կուզեինք արագ անել, իհարկե՝ այո»:
3383 | 2
Facebook