Խնդրում ենք սպասել...

Միջազգային

28-ամյա մոդելը դարձել է Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի տնօրենը

13:30, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
28-ամյա մոդելը դարձել է Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի տնօրենը

28-ամյա մոդել Հոուփ Հիքսը դարձել է է Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի տնօրենը, հաղորդում է BBC-ն: Նա առաջիններից էր, ով միացել էր Թրամփի երիտասարդ թիմին: Նրան նախորդող Էնթոնի Սքարամուչին այդ պաշտոնում աշխատել է ընդամենը 10 օր: Հոուփ Հիքսը Քոնեքթիքութից է, սովորել է Հարավային մեթոդական համալսարանում: Նա եղել է մոդել, նկարահանվել է Ռալֆ Լոռենի գովազդում և The It Girl անվամբ գրքի շապիկի համար:
     Նյու Յորք տեղափոխվելուց հետո աշխատել է գովազդային գործակալությունում, որը զբաղվում էր Ivanka Trump բրենդով: Այդտեղից էլ նա տեղափոխվել է Թրամփի կազմակերպություն, որպեսզի աշխատի մոդելային գծով: Ապա դիտարկվել է որպես Թրամփի մամուլի քարտուղարի թեկնածու: Թրամփի հաղթանակից հետո նա դարձել է Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի տնօրենը: Թրամփի որոշ մերձավորներ նրան «անձեռնմխելի» են անվանել:

14090 | 0
Facebook