Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են աշխարհի ամենաանհյուրընկալ երկրները

12:25, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Հայտնի են աշխարհի ամենաանհյուրընկալ երկրները

Passport Index-ի վարկածով՝ աշխարհի ամենաանհյուրընկալ պետություններն են Աֆղանստանը, Սոմալին, Սիրիան և Թուրքմենստանը: Այս երկրներ այցելելու համար աշխարհի բոլոր պետությունների քաղաքացիները պետք է մուտքի վիզա կամ այլ փաստաթղթեր ստանան:
     Անհյուրընկալ երկրների ցուցակում երկրորդը Անգոլան է: Այստեղ առանց վիզայի կարող են մուտք գործել միայն հարևան Նամիբիայի քաղաքացիները:
     Երրորդ տեղը կիսել են Բութանը, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Իրաքն ու Լիբիան: Այս երկրներն առանց վիզայի մուտք գործելու իրավունք ունեն 3-ական երկրների քաղաքացիներ:
     Նշենք, որ ավելի վաղ հրապարակվել է աշխարհի ամենահյուրընկալ երկրների ցուցակը: Այդ երկրներն են Կոմորյան կղզիները, Կոտ դ'Իվուարը, Գվինեա Բիսաուն, Մադագասկարը, Մալդիվները, Մավրիտանիան, Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները, Մոզամբիկը, Սամոան, Սեյշելները, Արևելյան Թիմորը, Թոգոլեզյան Հանրապետությունը, Թուվալուն և Ուգանդան: Այս երկրներ առանց վիզայի կարող են մուտք գործել աշխարհի բոլոր երկրների քաղաքացիները:

11225 | 0
Facebook