Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել է աշխարհի ուժեղագույն բանակների համաշխարհային վարկանիշային սանդղակը. Հայաստանն 93-րդն է

14:20, հինգշաբթի, 31 օգոստոսի, 2017 թ.
Հրապարակվել է աշխարհի ուժեղագույն բանակների համաշխարհային վարկանիշային սանդղակը. Հայաստանն 93-րդն է

Globalfirepower մասնագիտացված պորտալը հրապարակել է աշխարհի ուժեղագույն բանակների համաշխարհային վարկանիշային սանդղակը: Ինչպես ասվում է ռազմական փորձագետների բացատրության մեջ, վարկանիշային սանդղակը կազմվել է՝ հաշվի առնելով ոչ թե պարզապես զենքի ընդհանուր քանակն, այլ դրա բազմազանությունը, բանակի կադրային անձնակազմի և ռեզերվի քանակը, ֆինանսական ռազմական ոլորտի մակարդակը, երկրի տրանսպորտային ենթակառուցվածքը, նավթի արտահանումն ու այլ գործոններ, որոնք ազդում են երկրի պաշտպանունակությանը: Ինչպես նաև նշվում է, որ ՆԱՏՕ-ի երկրները վարկանիշային սանդղակում բոնուսներ ունեն «ռեսուրսների տեսական բաշխման» պատճառով:
     Վարկանիշային սանդղակում առաջին տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ի բանակը, երկրորդ տեղում ռուսական բանակն է: Եռյակը փակում է Չինաստանը:
     Ուժեղագույն բանակների տասնյակում են հայտնվել նաև Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Թուրքիան, Գերմանիան և Եգիպտոսը: Ընդհանուր առմամբ՝ ներակայացվել է 133 երկիր: Հայաստանը զբաղեցրել է վարկանիշային սանդղակի 93-րդ տեղը: Վրաստանը 82-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 58-րդ:

28067 | 2
Facebook