Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է աշխարհի գործող չեմպիոնուհի Անժելիկ Դյուշմանը

14:40, չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2017 թ.
Մահացել է աշխարհի գործող չեմպիոնուհի Անժելիկ Դյուշմանը

Օգոստոսի 29-ին մահացել է WBF վարկածով կիսաթեթև քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի գործող չեմպիոնուհի ֆրանսուհի Անժելիկ Դյուշմանը։ Մարզման ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է։ Նրան առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ինչից հետո տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները, սակայն, չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Մահվան պատճառը շնչերակի խցանումն է։ Նշենք, որ Դյուշմանն աշխարհի չեմպիոնուհու կոչումը նվաճել է 2017-ի մայիսին։ Հաջորդ մենամարտը նա պետք է անցկացներ հոկտեմբերին։

32439 | 0
Facebook