Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն B61–12 ատոմային ռումբի երկու փորձարկում է իրականացրել

11:15, երեքշաբթի, 29 օգոստոսի, 2017 թ.
ԱՄՆ-ն B61–12 ատոմային ռումբի երկու փորձարկում է իրականացրել

ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության ազգային վարչությունը զեկուցել է B61 ատոմային ռումբի երկու փորձարկումների մասին, որոնք տեղի են ունեցել օգոստոսի սկզբին՝ դրանց ծառայության ժամկետը երկարաձգելու ծրագրի շրջանակներում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ փորձարկումն իրականացվել է օգոստոսի 8-ին Նևադա նահանգի Տոնոպա քաղաքում ռազմաօդային ուժերի հետ համատեղ: Նշվում է, որ միջուկային մարտագլխիկներ չպարունակող ռումբն իջեցվել է F-15E կործանիչից: Փորձարկումների ընթացքում գնահատվել են ռումբի ոչ միջուկային գործառույթները, ինչպես նաև՝ զենք տեղափոխելու հնարավորությունը: B61–12 ռումբի արտադրությունը ԱՄՆ-ն պլանավորում է 2020թ.-ին:

28918 | 2
Facebook