Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Audi-ն ծրագրում է իր մեքենաները կահավորել արևային տանիքներով

23:05, կիրակի, 03 սեպտեմբերի, 2017 թ.
Audi-ն ծրագրում է իր մեքենաները կահավորել արևային տանիքներով

Audi-ն ծրագրում է իր ապագա էլեկտրամեքենաների տանիքը կահավորել արևային մարտկոցներով: Այս նպատակով ընկերությունը միավորել է ջանքերը չինական Hanergy մասնագիտացված ընկերության հետ: Նախատեսվում է, որ առաջին նախատիպը պատրաստ կլինի 2017-ի վերջին:
     Առաջին փուլում 2 ընկերությունները մտադիր են բարակ թաղանթով արևային Alta Devices տարրերը ներկառուցել ապակե տանիքների մեջ: Տանիքի գրեթե ողջ մակերևույթը ծածկված է լինելու այդ տարրերով:

Այս ճանապարհով ստացված էներգիան մտադիր են ուղղել կլիմատ-կոնտրոլ և այլ համակարգերի աշխատանքին:
     Ավելի ուշ Audi-ն արևային էներգիան կկիրառի քաշող մարտկոցների լիցքավորման համար:
     Նոր արևային տարրերն ունեն 25% արդյունավետություն: Դրանք նուրբ են ու ճկուն, բացի այդ, լավ արդյունք են ցուցաբերում վատ լուսավորության և բարձր ջերմաստիճանի պայմաններում: Դրանց արտադրությամբ զբաղվում է ամերիկյան Alta Devices ընկերությունը, որն էլ ձեռք է բերել չինական Hanergy-ն:

31758 | 0
Facebook