Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռոսնեֆտ»-ի ղեկավարն անձամբ է 2 միլիոն դոլարի չափով կաշառք տվել Ուլյուկաևին. դատախազություն

15:15, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
«Ռոսնեֆտ»-ի ղեկավարն անձամբ է 2 միլիոն դոլարի չափով կաշառք տվել Ուլյուկաևին. դատախազություն

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինից 2 միլիոն դոլարի չափով կաշառք է ստացել, փոխանցում է RIA-ն: Այս մասին այսօր դատավարության ժամանակ ասել է դատախազը: Մեղադրանքի տվյալներով՝ Ուլյուկաևը Սեչինից կաշառք է պահանջել՝ «Բաշնեֆտի» բաժնետոմսերի պետական փաթեթի գնման համար: Դա տեղի է ունեցել ԲՐԻՔՍ-ի երկրների վեհաժողովի ժամանակ: Նշվում է, որ Սեչինն «ընդունել է» Ուլյուկաևի սպառնալիքն ու ստիպված համաձայնվել նրա անօրինական պահանջներին:
     Ուլյուկաևը մեղքը չի ընդունել և տեղի ունեցածը Սեչինի և Անվտանգության դաշնային ծառայության կողմից սադրանք է անվանել:
     Նախկին նախարարին 15 տարվա ազատազրկում է սպառնում:
     Նա Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ կաշառակերության համար ձերբակալված առաջին նախարարն է դարձել:

6455 | 0
Facebook