Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ինչն է խանգարում հուշագրի ստորագրմանը, երբ եվրոպական կողմը և՛ աուդիտի, և՛ վերագործարկման բոլոր ծախսերն իր վրա է վերցնում». նաիրիտցիները դիմել են վարչապետին

14:05, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
«Ինչն է խանգարում հուշագրի ստորագրմանը, երբ եվրոպական կողմը և՛ աուդիտի, և՛ վերագործարկման բոլոր ծախսերն իր վրա է վերցնում». նաիրիտցիները դիմել են վարչապետին

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատողները բաց նամակով դիմել են կառավարությանը.
    
     «Կրկին բաց նամակով կառավարությանն ենք դիմում «Նաիրիտ»-ի՝ արդեն վաղուց նախկին դարձած աշխատակիցներս: Դիմում ենք, որովհետև առ այսօր գտնվում ենք անելանելի վիճակում: Մի կողմից խոստումներն են, որ բազմիցս հույս են արթնացրել մեր մեջ, հույս, որ երբեմնի հսկան դարձյալ անցնելու է իր ռիթմիկ աշխատանքային ռեժիմով, մյուս կողմից բանակցությունների ձգձգումն է՝ հերթական անհիմն պատճառաբանություններով:
     Մեկ տարի և ավելի բանակցությունների փուլում գտնվող կազմակերպությունը չի կարող հավատ չներշնչել: Մի կողմի պատրաստակամությունը և մյուս կողմի երկարաձգումը տարակուսանք են առաջացնում նաիրիտցիներիս մոտ: Այս ամենի հետևանքով տեղի է ունենում անդառնալին: Սնանկության կառավարչի կողմից ստորագրվել է պայմանագիր, որով պարտավորություն է ստանձնել 22.000տ մետաղի ջարդոն հանձնել: Իսկ այդ «մետաղի ջարդոնը» վաղվա վերագործարկման համար անհրաժեշտ, պիտանի սարքավորումներն են: Դա են վկայում մեր մասնագետները: Իսկ այսօր, ցավոք, մեծ քանակի մետաղի ջարդոն է դուրս գրվել, որը չի անհանգստացնում կառավարությանը, թեպետ բազմիցս մեր բարձրաձայնած բողոքներին: Հետևություն. ձեր անտարբերությամբ դուք նպաստում եք թալանին, նպաստում եք, իմանալով դրա մասին, իմանալով անդառնալի հետևանքների մասին:
     Ինչն է խանգարում փոխադարձ երկկողմանի հուշագրի ստորագրմանը, երբ եվրոպական կողմը և՛ աուդիտի, և՛ վերագործարկման հետագա բոլոր ծախսերն իր վրա է վերցնում: Եվ եթե այդ հուշագրի որևէ կետ չի համապատասխանում ՀՀ նորմերին, ինչո՞ւ կառավարությունը դրա փոփոխման առաջարկ չի անում:
     Ուստի առաջարկում ենք ՀՀ կառավարությանը. պաշտոնապես հրապարակել վերջնական որոշումը: Ակնկալում ենք, որ որոշումը կլինի խելամիտ և այն կբխի մի քանի հազար նաիրիտցիների, ՀՀ տնտեսության զարգացման շահերից, որի համար արդեն երկար տարիներ ի վեր պայքարում ենք նաիրիտցիներս և որի համար «Նաիրիտ»-ով հետաքրքրված է և մեկ տարի շարունակ բանակցություններ է վարում «Եվրոպա Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգն՝ ընկերության նախագահ, գործարար Աշոտ Գրիգորյանի ղեկավարությամբ:
     Հակառակ պարագայում նաիրիտցիներս այլ ելք չենք տեսնում, քան բողոքի տարաբնույթ ակցիաների ձևով ձեր և հանրության ուշադրությունը սույն խնդրի վրա բևեռելը:
     Ուզում ենք հավատալ, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է և իր մեծագույն պարտքն է համարում նպաստել ՀՀ քաղաքացու կենսամակարդակի լավացմանը և կանի ամեն ինչ՝ վերջնականապես լուծելու նաիրիտցու խնդիրը»:

| | |
3927 | 0
Ideal համակարգ