Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններին. Թիլերսոն

11:45, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
ԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններին. Թիլերսոն

ԱՄՆ-ն նախկինի պես պատրաստ է բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է Voice of america-ն: «Մենք նախկինի պես շահագրգռված ենք երկխոսություն սկսելու հարցում, սակայն դա կախված է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինից»,- ասել է Թիլերսոնը:
     Վաշինգթոնը հայտարարում է, որ Փհենյանը պետք է դադարեցնի բալիստիկ հրթիռների և միջուկային փորձարկումները: «Մենք կցանկանայինք բանակցություններ վարել Կիմ Չեն Ինի հետ, երբ հարմար պահ լինի: Երբ նրանք ցույց տան, որ լրջորեն են վերաբերում այդ հարցին: Դեռևս մենք դա չենք տեսնում»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:

9024 | 0
Facebook