Օմսկում հայտնաբերվել է թոշակառուի մարմին, ում մասամբ կերած են եղել իր իսկ խնամած 40 կատուները: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ տիրոջը ճաշակելուց հետո կատուներն սկսել են իրար ուտել:
Տարեց տղամարդուն վերջին անգամ տեսել են հուլիսի վերջին: Հարևանների ահազանգերից հետո նրա դին հայտնաբերել են օգոստոսի 10-ին: Դիակի կողքին եղել են նաև կիսակերած մի քանի կատվի մարմիններ: