Ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանի տարածքում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակաշրջանի ամերիկյան չպայթած ռումբ: Այն ավիացիոն ռումբ է՝ 85 սմ երկարությամբ: Տարածքը 1 կմ երկարությամբ սահմանազատվել է, ռումբի վտանգավորության աստիճանը դեռ չի ճշտվել: Հաղորդվում է, որ ոստիկանությունը ծրագրում է ականազերծման աշխատանքներին ներգրավել ճապոնացի զինվորականներին: