Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրահանձնաժողովի նախագահը 24 հազար եվրո է ծախսել Բրյուսելից Հռոմ թռչելու համար

14:05, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Եվրահանձնաժողովի նախագահը 24 հազար եվրո է ծախսել Բրյուսելից Հռոմ թռչելու համար

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն իր 9 օգնականների հետ այս տարվա փետրվարին Բրյուսելից Հռոմ մասնավոր ինքնաթիռով թռչելու համար ծախսել է 240հազար եվրո, գրում է Sky News-ը: Եվրոպացի պաշտոնյաները կարող են մասնավոր ինքնաթիռներից օգտվել, եթե հնարավորություն չկա ընդհանուր հասանելիության ավիափոխադրողների ծառայություններից օգտվելու:
     ԵՀ ներկայացուցիչ Մինա Անդրեևնան հայտարարել է, թե այդ պահին համապատասխան կոմերցիոն թռիչքներ չեն եղել, որոնցով կկարողանային թռչել պաշտոնյաները:
     Նշանեք, որ 2014-ի նոյեմբերից ԵՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող Յունկերը մտադիր է առաջադրվել նաև 2-րդ ժամկետի համար:

17127 | 0
Facebook