Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Volkswagen-ը պարգևավճար է խոստացել հին դիզելային ավտոմեքենաների հանձնման համար

21:05, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
Volkswagen-ը պարգևավճար է խոստացել հին դիզելային ավտոմեքենաների հանձնման համար

Գերմանական ավտոշինարար Volkswagen-ն առաջարկել է դիզելային հին ավտոմեքենաների սեփականատերերին մինչև 10 հազար եվրո պարգևավճար, եթե վերջինները պատրաստակամություն հայտնեն հին մեքենաները փոխարինել նորով: Այս գումարները կկարողանան ստանալ մինչև 2017 թվականի ավարտը, եթե գնեն բենզինային կամ դիզելային շարժիչով նոր մեքենաներ՝ Volkswagen, Audi, Porsche և Škoda մակնիշների: Ի դեպ, փոխանակման են ենթակա արտանետվող գազերի բարձր կարգի թունավորությամբ (Евро 1-Евро 4) հին մեքենաները:

Օրինակ, Up սիթիքարի ձեռքբերման համար նախատեսվում է 2 հազար եվրո զեղչ, Touareg ամենագնացի համար՝ 10000, նոր Audi-ների համար՝ 3-10000, նոր Porsche-ի համար՝ 5000:

Հավելյալ պարգևավճարներ կարելի է ստանալ՝ գնելով էլեկտրոմոբիլներ, հիբրիդային շարժիչով մեքենաներ և գազային վառելիքով աշխատող մեքենաներ ձեռք բերելու դեպքում:

Փոխանակված հին ավտոմեքենաները կվերամշակվեն:

36704 | 0
Facebook