Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել
13:10, շաբաթ, 05 օգոստոսի, 2017 թ.
Թուրքիայի հյուսիսում՝ Ամասիա նահանգում, ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել: Վիրավորվել է ավելի քան 36 մարդ, հաղորդում է թուրքական NTV լրատվականը: Երթուղային ավտոբուսը Ստամբուլից Սամսուն է ուղևորվելիս եղել: Այն դուրս է եկել մայրուղուց ու շրջվել: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել