Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերբիայում սրճարանի պայթյունից 3 մարդ է մահացել

16:00, կիրակի, 03 հունիսի, 2012 թ.
Սերբիայում սրճարանի պայթյունից 3 մարդ է մահացել

Սերբիայում այսօր սրճարանի պայթյունից մահացել է 3, վնասվածք ստացել 8 մարդ:

Ինչպես տեղեկացնում են իրավապահ մարմինները, դեպքը տեղի է ունեցել Իդվոր բնակավայրում, մայրաքաղաքից 100 կմ դեպի հյուսիս:

Հետաքննության տվյալներով՝ սրճարանի շենքում պայթուցիկ սարք էր գործարկվել: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Դժբախտ դեպքի հանգամանքներն ու պատճառները ճշտվում են:

Նոր նախագահի ընտրությունից հետո, Սերբիայի վրա հատուկ ուշադրություն են դարձնում ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, որոնք սպասում են Կոսովոյի կոնֆլիկտի հնարավոր սրացմանն ու այդ նպատակով ուժեղացնում են իրենց խաղաղապահների ներկայությունը Սերբիայում:

3443 | 0
Facebook