Ամերիկյան General Motors մեքենաշինական կոնցեռնն ամբողջ աշխարհում ետ է կանչում 800 հազար Chevrolet Silverado 1500 և GMC Sierra 1500 մակնիշի ավտոմեքենա՝ ղեկի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ խոշորագույն ավտոարտադրողը հայտարարել է, որ 2014թ. արտադրության մեքենաներում հնարավոր է՝ ցածր արագության պայմաններում մանևրների դեպքում ժամանակավոր անսարքություններ առաջանան ղեկի էլեկտրահզորացուցիչի հետ:
ԱՄՆ-ում ետ կկանչվի 690 հազար, Կանադայում 80 հազար ավտոմեքենա, մնացած 25 հազարը ետ կկանչվեն աշխարհի տարբեր երկրներից: