Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոնգոյում 3 ամսվա ընթացքում 100-ավոր մարդիկ են սպանվել. ՄԱԿ

11:15, շաբաթ, 05 օգոստոսի, 2017 թ.
Կոնգոյում 3 ամսվա ընթացքում 100-ավոր մարդիկ են սպանվել. ՄԱԿ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մարտից հունիս ընկած ժամանակահատվածում սպանվել է 251 մարդ, նրանցից 62-ը՝ երեխա: Բռնությունները, որ տեղի են ունենում Կասայի նահանգում, էթնիկ բնույթ են կրում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարի զեկույցում:
     Փաստաթուղթը հինված է 96 մարդու վկայության վրա: Նրանց հաջողվել է փախչել հարևան Անգոլա: ՄԱԿ-ի աշխատակից Սքոթ Քեմբելի խոսքով՝ իրավապահների կողմից հարցված մարդկանցից շատերը մարմնի վրա բռնության հետևանքով առաջացած սպիներ են ունեցել, ոմանց մոտ բացակայել են վերջույթները:
     Ականատեսները պատմել են, որ մարդկանց ողջակեզ են անում կամ էլ ողջ-ողջ մասերի բաժանում: Իրավապաշտպաններին մտահոգում է այն փաստը, որ վայրագություններն էթնին բնույթ են կրում ու հովանավորվում իշխանությունների կողմից:

10867 | 0
Facebook