Թուրքիայի Մարմարիս հանգստավայրում զբոսաշրջային նավակ է խորտակվել, ինչի հետևանքով 3 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: Հաջողվել է փրկել 8 մարդու կյանք: Դեպքը տեղի է ունեցել Բոզբուրուն շրջանում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: