Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թիլերսոնն անձամբ է հերքել իր հրաժարականի մասին տեղեկությունները

11:50, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Թիլերսոնն անձամբ է հերքել իր հրաժարականի մասին տեղեկությունները

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ մտադիր է մնալ իր պաշտոնում այնքան, որքան թույլ տա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: «Ես ոչ մի տեղ չեմ հեռանում»,- ասել է նա լրագրողներին: Նա նաև հայտնել է, որ «լավ» հարաբերություններ ունի Թրամփի հետ՝ պատասխանելով համապատասխան հարցին:
     Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր Թիլերսոնի հնարավոր հրաժարականի մասին՝ նշելով, թե, իբր, նախագահը միջամտում է Թիլերսոնի կադրային որոշումներին և Իրանի նկատմամբ նրա քաղաքականությանը: Երեքշաբթի օրն այդ տեղեկությունը հերքել էր Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:
    
    

30457 | 0
Facebook